Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ասադին 20 օր են տվել

Ասադին 20 օր են տվել
23.05.2013 | 22:17

Սիրիական ընդդիմության առանցքային գործիչներից մեկը՝ Մոազ Հաթիբը, որ գլխավորում է սիրիական ազգային կոալիցիան, հրապարակել է երկրում ճգնաժամը հաղթահարելու ծրագիրը։ Նրա կարծիքով՝ պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ, որպեսզի նախագահ Բաշար Ասադն ու նրա ընտանիքն անարգել լքեն երկիրը, եթե վերջինս համաձայնի փոխանցել իշխանությունը փոխնախագահին կամ վարչապետին։

Այս առաջարկի շուրջ խորհելու համար Հաթիբն Ասադին տալիս է 20 օր ժամանակ։ Նախկինում Սիրիայի նախագահը բազմիցս է հայտարարել, որ մտադիր չէ լքել պաշտոնը։ Ըստ Բաշար Ասադի՝ իր հեռանալը ոչ թե կկանգնեցնի սիրիական հակամարտությունը, այլ էլ ավելի կխորացնի։

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ